Լրահոս

11.11.2009 13:43


Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ պետք է վավերացնի արձանագրությունները, քան Թուրքիայի խորհրդարանը»

Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ պետք է վավերացնի արձանագրությունները, քան Թուրքիայի խորհրդարանը»

«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Ստեփան Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ պետք է վավերացնի արձանագրությունները, քան Թուրքիայի խորհրդարանը։ Նա նշել է, որ ձգձգելով վավերացումը՝ հայկական կողմը թույլ է տալիս, որ ղարաբաղյան հարցում ճնշումներն ավելի մեծանանա։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է վավերացնի՝ գործընթացը թողնելով թուրքերի վրա։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, և դա կլինի կա՛մ դեկտեմբերի երկրորդ կեսին, կա՛մ ամենաուշը հունվարին։

«Դա նշանակո՞ւմ է, որ այդ ժամանակահատվածում կբացվի նաև հայ-թուրքական սահմանը» «7օր»-ի հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանել է.

-Այո՛, քանի որ պայմանագրերում նշված է, որ վավերացումից հետո սահմանը պետք է բացվի։ Կարծում եմ՝ Թուրքիան երկու ամսվա ընթացքում կբացի սահմանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը