Լրահոս

11.11.2009 12:00


Ստորագրվել է հայ-բելոռուսական «ԱՐ-ԲԵ» առևտրի տան հիմնադրման պայմանագիր

 

2009թ-ի նոյեմբերի 10-ին Երևանում հայկական «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և բելառուսական կողմի միջև ստորագրվել է հայ-բելոռուսական «ԱՐ-ԲԵ» առևտրի տան հիմնադրման պայմանագիրը: Հայ-բելոռուսական համատեղ ձեռնարկության հիմնադիր անդամներն են՝ հայկական կողմից՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, բելառուսական կողմից՝ «Մինսկ Կրիստալ» առևտրա-արտադրական ձեռնարկությունը, Վիտեբսկի և Գոմելի օղու և լիկյորի արտադրության գործարանները, «Ակվադիվ» և «Բելգոսպիշեպրոմ» ձեռնարկությունները:  

Հայ-բելոռուսական առևտրի տունը կգործի Երևանի Շիրակի 1/ա հասցեում:

Այս խորագրի վերջին նյութերը