Լրահոս

04.02.2011 11:49


ԱՄՆ–ը Եգիպտոսի անցումային կառավարության ղեկավար տեսնում է վարչապետ Սուլեյմանին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը  Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնական դեմքերի հետ շարունակում է բանակցություններ վարել և առաջարկում է նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո երկրի անցումային կառվարության ղեկավար նշանակել վարչապետ Օմար Սուլեյմանին՝ եգիպտական ռազմական ներկայացուցիչների, վարչակազմերի ղեկավարների, այլոց աջակցությամբ։

Ինչպես հաղորդում է «РИА» գործակալությունը, այս մասին գրել է ամերիկյան «New York Times» թերթը։

Չնայած հրաժարական տալու պահանջի դեմ Մուբարաքի համառ դիմադրությանը՝ ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններ վարել ու համոզել, որ անհարաժեշտ է երկրում  բարեփոխումներ իրկանացնել վարչապետ   Սուլեյմանի, բանակի ղեկավար Սամի Էնանայի և պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթավիի մասնակցությամբ։

 Հիշեցնենք, որ Եգիպտոսում բողոքի գործողությունները շարունակվում են, և անկարգություների հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը