ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի H1N1 վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստանյութը հնարավորինս շուտ հասնի Հայաստան
-Պատվաստումները կսկսվեն այն ժմանակ, երբ որ պատվաստանյութը կմտնի երկիր։ Հիմա բանակցություններ են գնում այդ պատվաստանյութն արտադրող ընկերությունների և ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև ԱՀԿ-ի տրամադրելը՝ հնարավորինս շուտ պատվաաստանյութ ներկրվի երկիր,-«7օր»-ի հետ զրույցում, խոսելով H1N1վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստումների մասին, ասել է Հայաստանի առողջապահության նախարարի օգնական ՇուշանՀունանյանը։
Նրա խոսքերով՝ ոչ ոք չի կարող ասել, թե պատվաստանյութը երբ Հայաստան կհասնի, բայց ամեն ինչ արվում է դա հնարավորինս արագացնելու համար։
-Երեկ նախարարի մոտ խորհրդակցություն է եղել պատվաստանյութ ներկրող ընկերությունների ներկայցուցիչների հետ, և նախարարը հորդորել է օժանդակել մեզ։ Նա նաև հանդիպել է ԱՀԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի ներկայցուցիչների հետ, որոնք պետք է հստակեցնեն, թե ինչպես են օգնելու այս հարցում,-ասել է Շուշանիկ Հունանյանը։
Իսկ թե ինչ իրավիճակ է Հայաստանում այս պահին՝ կապված H1N1վարակի տարածումը կանխարգելելու հետ՝ նա ասել է, թե հստակ ինֆորմացիա կարող է տալ խորհրդակցությունից հետո, որը տեղի կունենա մեկ ժամվա ընթացքում։
ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի H1N1 վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստանյութը հնարավորինս շուտ հասնի Հայաստան
-Պատվաստումները կսկսվեն այն ժմանակ, երբ որ պատվաստանյութը կմտնի երկիր։ Հիմա բանակցություններ են գնում այդ պատվաստանյութն արտադրող ընկերությունների և ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև ԱՀԿ-ի տրամադրելը՝ հնարավորինս շուտ պատվաաստանյութ ներկրվի երկիր,-«7օր»-ի հետ զրույցում, խոսելով H1N1վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստումների մասին, ասել է Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը։

7or.am