ՎՈւԱՄ–ի նիստի ժամանակ ընդունվել է փաստաթուղթ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ
ՎՈւԱՄ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթոն Մամեդովը «1news.az»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող ՎՈւԱՄ-ի 4-րդ նիստի ժամանակ ընդունվել է փաստաթուղթ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։
Նրա խոսքերով՝ բալթյան ասամբլեայի մասնակցությամբ 4-րդ նիստը շատ արդյունավետ է անցել։
Քննարկումներին նախատեսված կետերից մեկում եղել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։
Էլթոն Մամեդովը հաղորդել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը համարվում է օրակարգային թեմա, և Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է այս հարցին միջազգային նորմերին համապատասխան լուծումներ գտնել։
-Սա մեծ արդյունք է, որովհետև 2006-ից մինչ այսօր 4-րդ նիստն ինչ-ինչ պատճառներով չի կայացել,-ասել է նա։