ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողին
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին՝ Երևանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Վիդալին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել նրա աշխատանքը և նշեց, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Ամփոփելով զրույցը՝ Հ.Աբրահամյանը հաջողություններ է մաղթել տիկին Վիդալին իր ձեռնարկումներում և հույս հայտնել, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս: