«Այո՛ թալանին» օպերացիայի առաջին արարն այնպես չստացվեց, ինչպես պլանավորվել էր։
Նախ «կենդանի պատում» Արմեն Աշոտյանին ներդնելու փորձն ավարտվեց «սիկտիրով»։
Բաղրամյան 26–ը չկարողացավ նաև «անլիդեր երիտասարդների» միջոցով Բաղրամյան 1–ում ցրել ցույցն ու «Օպերայում» պետպատվերով թատրոն կազմակերպել։
Հիմա Բաղրամյան փողոցում շուրջօրյայի ռեժիմ է։ Ճիշտ է, շատ բան լղոզված է ու անորոշ, սակայն մեկ բան հստակ է. հավաքվածները շարունակում են չընդունել այս իշխանությունների թալանի իրավունքը գոնե էլեկտրաէներգիայի թանկացման մասով։
Իշխանությունները կուզենային ուժ կիրառել, բայց դե չեն կարողանում։ Արդյունքում՝ որոշել են երկրորդ գրոհը կազմակերպել։ Աշոտյանի փոխարեն Բաղրամյան են ուղարկել «անկախության սիմվոլին»՝ Պարույր Հայրիկյանին, ով 2013թ. ընտրությունների ժամանակ նախագահի «ֆեյք» թեկնածու էր աշխատում ու բավական տպավորիչ կոմերցիոն արդյունքներ գրանցեց։
Պարույրի ձեռքը ԵՄ–ի դրոշն էին տվել և ուղարկել Բաղրամյան, որպեսզի Կրեմլի համար ավելի համոզիչ դարձնեն Մայդանի վտանգն ու կարողանան ռուսների օգնությամբ ՀԷՑ–ը «նաղդել» Սամվել Կարապետյանի վրա։ Գործին խառնվել էր նաև տխրահռչակ Տիգրան Խզմալյանը։ Սակայն իշխանությունների այս մի «պրոյեկտն» էլ տապալվեց. բողոքավորները Հայաստանի դրոշից բացի այլ դրոշի ներկայություն թույլ չտվեցին։
Ուշագրավն այն է, որ հունիսի 28–ին աղբամանների վրա բացահայտված և ամենաէժանագին ֆունկցիան կատարած երիտգործակալներին (որոնք «Օպերայում» ստուկաչի դեր էին ստանձնել) հիմա նորից ուզում են ներդնել Բաղրամյան փողոցում (սրանք ասում են՝ վայ կներեք, մենք սխալվել ենք, էն օրը մի քիչ տաք էր գլուխներս ու Սերժի ասածները դրական էինք գնահատել, իսկ հիմա սառը գլխով հասկանում ենք, որ մեր պահանջները չեն կատարվել ու Սերժը մեզ ուզում է ֆռռացնել. ա՛յ, ա՛յ, ա՛յ )։ Բաղրամյան 26–ն այդպիսով փորձում է վերցնել փողոցում նետված իշխանությունը, բայց դե դրանով իսկ ցույց է տալիս, որ հաճախորդների առումով էլ է սպառվել ռեսուրսը, քանզի «պայթած» երիտասարդներին նորից բերել ու ներդնել Բաղրամյանում (որտեղից նրանք հունիսի 28–ին ճողոպրել էին ու հայտնվել «Օպերայում»), հենց սպառվածության վկայություն է։ Աշոտյանն ու Հայրիկյանը վկա։
Ինչ էլ որ լինի, կարևորն այն է, որ Բաղրամյանում բողոքի ակցիաները շարունակվեն մինչև տրամաբանական ավարտը։ Մնացածն անցողիկ է ու երկրորդական։
Բաղրամյան 26–ի երկրորդ գրոհը

Սամվել Խաչագողյան