Լրահոս

11.11.2009 09:04


Վրաստանի արտգործնախարար. «Ռուս-վրացական սահմանի բացումը ձեռնտու է միայն Հայաստանին և Ադրբեջանին...»

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնական Թբիլիսիին առաջարկել է բացել Վրաստանի հետ սահմանը։ «Ռուսաստանը առաջարկել է մեզ երկու երկրների փորձագետների մակարդակով քննարկել ռուս-վրացական սահմանի բացման հարցը։ Սակայն, մենք համարում ենք, որ Ռուսաստանից եկող ինֆորմացիային պետք զգուշությամբ վերաբերվել»,-ասել է Վաշաձեն։ Նա նշել է, որ հիշյալ հարցի շուրջ արդեն հավաքվել են երկու երկրների փորձագետներ, որոնք ներկայացրել են սեփական դիրքորոշումները։ «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանի բացումը ձեռնտու է միայն Հայաստանին և Ադրբեջանին, իսկ Վրաստանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ Ռուսաստանը էմբարգո է դրել մեր ապրանքների վրա։ Վրաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան ևս արգելված է ՌԴ օրենքներով։ Այս առումով մենք չենք կարծում, թե սահմանի բացումը մեզ որևէ օգուտ կտա»,-ասել է Վրաստանի ԱԳ ղեկավարը։

Ըստ «APA»-ի

Այս խորագրի վերջին նյութերը