Հայաստանում շուտով կմեկնարկեն H1N1 վիրուսի (խոզի գրիպ) դեմ պատվաստումները
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չնայած H1N1-ի (խոզի գրիպ) դեպքեր արդեն գրանցվել են, բայց խուճապի առիթ չկա. պետք է ուղղակի առավել զգույշ լինել։
Նա նաև նշել է, որ բուժհաստատություններում նախարարի հրամանով անցել են կարանտինային պայմանների, և միայն դիմակներով են ընդունում ու ճանապարհում հիվանդներին: Հարություն Քուշքյանը նաև նշել է, որ հակահամաճարակային խիստ միջոցառումների կարիք դեռ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն պատրաստ է ցանկացած միջոցառման:
Հարություն Քուշքյանը նաև նշել է, որ Հայաստանում շուտով պետական միջոցների հաշվին կմեկնարկեն գրիպի դեմ պատվաստումները։ Առաջնային պատվաստում կստանան ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողները, երիտասարդները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները, իսկ երեխաների համար նախատեսված է ավելի մեղմ պատվաստանյութ:

7or.am