Լրահոս

04.02.2011 11:11


Ձնաբքերը ԱՄՆ տարածքի երկու երրորդն են ընդգրկել

ԱՄՆ տարածքի երկու երրորդը վնասվել է ձնաբքերից։ Այս մասին հայտնում է «The Los Angeles Times»-ը։ Խոսքը վերաբերում է Կենտրանական Արևմտքի և Մեծ տափաստանների հատվածի նահանգներին։ Ընդհանուր առմամբ վատ եղանակը ընդգրկել է շուրջ 30 շրջան։ Անբնական ցրտերի, ձյան և ուժեղ քամիների հետևանքով այս կամ այն կերպ տուժել է մոտ 100 մլն մարդ։

«WSJ»-ի տվյալներով՝ առանց էլեկտրամատակարարման են մնացել հարյուրհազարավոր քաղաքացիներ։ Միայն Թեքսաս նահանգում ցանցից անջատվել է ավելի քան 50 ենթակայան։ Երկրում ընդհանուր առմամբ խափանվել է 18 հզոր էլեկտրակայանների աշխատանքը։

Հինգշաբթի առավոտվա տվյալներով՝ ԱՄՆ-ում հետաձգվել էին ավելի քան 1000 թռիչք։ Իսկ դրա նախորդ օրը եղանակային վատ պայմանների հետևանքով հետաձգվել էր 6300 թռիչք։

«LA Times»-ը հայտնում է, որ Կանզաս Սիթիում երթևեկությունն ամբողջովին կաթվածահար է եղել, ինչի հետևանքով արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Բացի այդ, ձյան պատճառով մի շարք նահանգներում մի քանի շենք է փլուզվել, ինչպես նաև փլվել են որոշ շենքերի կտուրներ։

Արտակարգ իրավիճակների վարչության դաշնային գործակալության ղեկավար Քրեյգ Ֆյուգեյթի հաղորդած տվյալներով՝ նախատեսվում է, որ ցուրտ եղանակը պահպանվելու է ևս շուրջ երկու շաբաթ։

Այս խորագրի վերջին նյութերը