Լրահոս

10.11.2009 16:33


ՀՀ ԿԳ նախարար. «Գալիք տարում շուրջ 20 հազար աշակերտ պակաս է հաճախելու դպրոց»

ՀՀ ԿԳ նախարար. «Գալիք տարում շուրջ 20 հազար աշակերտ պակաս է հաճախելու դպրոց»

-Կրթության և գիտության ոլորտում 2009թ. փաստացի բյուջեի համեմատ 2010թ. բյուջեն նվազելու է ընդամենը 12,8%-ով,-լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նախարարի հավաստմամբ՝ հիմնական կրճատումները տեղի են ունեցել դպրոցաշինության բնագավառում։

-ՀՆԱ-ի համեմատ՝ կրթության և գիտության ոլորտում բյուջետային ծախսերի թիվը կազմելու է շուրջ 3%։ Դա այն ցուցանիշն է, որը եղել է 2008թ., այսինքն՝ մենք այստեղ խոշոր տատանումներ չենք ունեցել,-նշել է Աշոտյանն ու հավելել, որ Հայաստանն ունի ժողովրդագրական խնդիր.

-Հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է։ Գալիք տարում շուրջ 20 հազար աշակերտ պակաս է հաճախելու դպրոց։ Այս միտումը տարածվել է նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, և թվաքանակի նվազման պատճառով բյուջետային հատկացումների կրճատում է տեղի ունեցել։

Նշենք նաև, որ նախարարը ևս մեկ անգամ հաստատել է, որ 2011թ. հանրապետության դպրոցներում շրջանավարտներ չեն լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը