Գագիկ Մինասյան. «Բոլորովին գերնպատակ չպետք է ունենանք մեր ապրանքն իրացնելու Թուրքիայի 70 մլն–անոց շուկայում»
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի՞ Հայաստանում տնտեսական աճին՝ ասել է՝ այո, իհարկե։
Իսկ թե ինչ ապրանք կարող ենք արտահանել, նա նշել է, որ առաջինն էլեկտրոէներգիան է, հետո ցեմենտը, գյուղատնտեսական որոշակի ապրանքատեսակներ։
-Բոլորովին գերնպատակ չպետք է ունենանք մեր ապրանքն իրացնելու Թուրքիայի 70 մլն-անոց շուկայում։ Քանի որ Թուրքիան գտնվում է եվրոպական տնտեսական գոտում, մենք կարող ենք մրցունակ ապրանքը հանել կես միլիարդանոց շուկա։ Իհարկե, վտանգը կա, բայց որ առևտուրը կխթանվի, և նոր աշխատատեղեր կստեղծվեն, միանշանակ է,-ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք շուկայական նման հարաբերությունների, նա պատասխանել է, որ պատրաստվել պետք չէ. շուկան ինքն է թելադրում իր օրենքները։

7or.am