Լրահոս

10.11.2009 15:28


ՀԱԿ ներկայացուցիչները դժվարանում են ասել՝ երբ կլինեն արտահերթ ընտրությունները

ՀԱԿ ներկայացուցիչները դժվարանում են ասել՝ երբ կլինեն արտահերթ ընտրությունները

«Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Հայ ազգային կոնգրեսի» տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը ՀՀ-ում 2010-ին նույնպես տնտեսական անկում է կանխատեսել՝ մինչև 1-2%: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ասել է, որ այս ձմեռ Հայաստանի ազգաբնակչության համար շատ ծանր է լինելու, քանի որ նրանք չեն կարողանալու անգամ կոմունալ վճարումները կատարել։ Որպես այս ամենի բացատրություն՝ բանախոսները նշել են ստեղծված արատավոր համակարգը։

-Այս իշխանությունները, անգամ եթե գիտակցեն այս արատավոր համակարգի ամբողջ խորությունը, ի վիճակի չեն լուծել որևէ խնդիր, որովհետև նրանք այսօր սպասարկում են օլիգարխիայի շահերը, և չեն կարող որևէ քայլ անել, որը կխփի կամ կկազմալուծի ստեղծված մենաշնորհային օլիգարխիկ համակարգը։ Այս աղետի դեմն առնելու միակ հնարավորությունն այն է, որ Հայաստանում իշխանության գա դեմոկրատական, մասսայական շարժում, որը չի լինի օլիգարխների պատանդը, ինչպես այսօր է,- նշել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև հավելել է, որ իշխանությունների ձախողումները շատ-շատ են, և եթե մի քանի տարի առաջ տնտեսական որոշակի կայունություն կար, ապա այսօր այդ ձախողումներին գումարվել է նաև տնտեսական ապակայունացումը։ ՀԱԿ համակարգողը կարծում է, որ ՀՀ իշխանությունների ձախողումները կարող են հանգեցնել լրջագույն լարվածության։

-Ես հավանական եմ համարում քաղաքական ճգնաժամի խորացումը Հայաստանում, իսկ քաղաքական ճգնաժամի խորացման կամ առաջացած լարվածության լավագույն լուծման ձևն  արտահերթ ընտրություններն են,- ասել է Լ. Զուրաբյանը՝ այդուհանդերձ հրաժարվելով նշել, թե այդ ընտրությունները երբ կլինեն.

-Մենք կանխատեսումներով այստեղ չենք զբաղվելու,- «7օր»-ի հարցին դժվարացել է պատասխանել ՀԱԿ համակարգողը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը