Եկող տարի ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 3,5 մլրդ դրամ
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակասել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին՝ 2009թ. բյուջով նախատեսված որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել։ Նրա խոսքերով՝ ծրագրերի իրականացման համար մեծ քանակությամբ վարկային միջոցներ են ներգրավվել։
-Եթե 2008թ. վերջին մենք ունեինք 1,5 մլրդ արտաքին պետական պարտք, ապա ակնկալվում է, որ 2009թ. վերջին կունենանք 3 մլրդ պետական պարտք, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 3,5 միլրդ-ի։ Սակայն պետք է ասեմ, որ շատ երկրներ են տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար այս ճանապարհն ընտրել։ Նշեմ, որ այդ վարկային միջոցների գումարների ներգրավման պարագայում էլ ծրագրերի կրճատում արձանագրվեց, բայց կապիտալ ներդրումների առումով ընթացիկ ծախսերը չեն կրճատվել,-ասել է նա։
Գագիկ Մինասյանը նաև նշել է, որ արտաքին պարտքից պետք չէ շատ վախենալ, որովհետև հիմնական վարկատու կազմակերպությունները՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու Կենտրոնական բնակը, սկսել են վերակառուցել պարտքերը, ինչը թույլ է տալիս ավելի մեղմել վարկերի բեռը։
Նա նաև նշել է, որ այս ամենը հաշվի առնելով՝ 2010թ. պետական բյուջեի նախագիծը դեռ կփոփոխվի, որվհետև նրանում վերջին շտկումները հուլիս-օգոստոսին են կատարվել, իսկ այս ամիսների ընթացքը հնարավորություն է տալիս ավելի հստակ կանխատեսումներ անել և ավելի հստակեցնել բյուջեն։

7or.am