Լրահոս

10.11.2009 14:06


Հայ ազգային կոնգրեսը պետք է քննարկի իր հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը

Հայ ազգային կոնգրեսը պետք է քննարկի իր հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը

Մոտ ապագայում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հադիպելու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ, և հետագա ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ կարծիքներ են փոխանակվելու։ Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

-Շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք աշխատանքային մի խորհրդակցություն, քաղխորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ, որին հրավիրված կլինեն նաև տարածքային կառույցների ղեկավարները։ Մենք կքննարկենք Հայ ազգային կոնգրեսի ռազմավարության և մարտավարության հետ կապված խնդիրները,- ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ այդ խորհրդակցության ժամանակ ելույթ է ունենալու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սակայն ՀԱԿ հետագա մարտավարության առումով այդ խորհրդակցությունը բեկումնային կլինի, թե ոչ, կոնգրեսի համակարգողը դժվարացել է պատասխանել.

-Կարող է լինել բեկումնային, կարող է չլինի բեկումնային։ Ես ոչինչ կանխավ չեմ կարող ասել,- նշել է Լ. Զուրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը