Արա Նռանյան. «Ընդդիմությունը կողմ քվեարկելու հիմքեր չի տեսնում»
-ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռևս վերջնական պաշտոնական որոշում չի կայացրել պետական բյուջեի քվեարկության ժամանակ մեր դիրքորոշման վերաբերյալ, բայց լավատեսությամբ չենք տրամադրված և դրական միտումներ չենք տեսնում ո՛չ այս պետական բյուջեում, ո՛չ այն տնտեսական քաղաքականության մեջ, որը փաստացի իրականացվում է,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։
Այս բյուջեն, Ա.Նռանյանի կարծիքով, այնպիսին է, որից բողոքում են նաև քաղաքական մեծամասնության կողմնակիցները, և եթե անուն տայինք, այն կարելի էր անվանել «չկա բյուջե»։ Նույնիսկ կանխատեսումների մասով 2010թ. բյուջեն չափազանց խոցելի և խնդրահարույց է։
Այնուամենայնիվ, նրա կարծիքով, մեծամասնությունը դժվարությամբ կգնա բյուջեն մերժելուն, քանի որ «դա նշանակելու է իրենց քաղաքականության ֆիասկոն, իսկ Հայաստանում ընդունված չէ սեփական քաղաքական սխալներն ընդունել»։
-Կարելի է ենթադրել, որ քաղաքական մեծամասնությունը, համոզված լինելով, որ տնտեսական քաղաքականությունը գնում է բոլորովին այլ ուղղությամբ, և իրենք իրենց բողոքն արտահայտեցին հենց ԱԺ-ում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, տպավորություն է ստեղծվում, թե այս կառավարությանն ամենաուժեղ ընդդիմությունը հենց իշխանության ներկայացուցիչներն են, բայց այնուամենայինիվ կարծում եմ՝ իրենք կխուսափեն դեմ քվեարկելուց,- ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ա.Նռանյանը կարծում է. «Ընդդիմությունը կողմ քվեարկելու հիմքեր չի տեսնում»։

7or.am