Լրահոս

10.11.2009 13:03


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության Գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության Գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության Գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին (Diogo Pinto):

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ' նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար: Այդ համատեքստում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց, որ այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին ավելի մոտենալ եվրոպական ընտանիքին' միաժամանակ ընդգծելով, որ համագործակցության այդ նոր հարթակը չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար, այլ այն պետք է ամուր հիմք հանդիսանա հետագա համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման գործում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը