Լրահոս

10.11.2009 13:01


Արմեն Աշոտյան. «Այլևս պատգամավոր չլինելով՝ ժամանակ չունեմ հետևելու ընթացիկ քաղաքականությանը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է 2010թ.-ի բյուջեի նախագծին։ Պատասխանելով «7 օր»-ի այն հարցին, թե հաջորդ տարի հնարավոր համարու՞մ է հայ-թուրքական սահմանի բացումը՝ նախարարն ասել է. «Այլևս պատգամավոր չլինելով՝ ժամանակ չունեմ հետևելու ընթացիկ քաղաքականությանը։ Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության բնագավառում պետությունը, ներկայիս իշխանությունները արել են մաքսիմալ հնարավորը։ Մնացյալը ժամանկի խնդիր է։ Կապրենք, կտեսնենք»։

«7 or».am

Այս խորագրի վերջին նյութերը