Մեդվեդևը Ադրբեջանին Ղարաբաղի հարցով շանտաժի՞ է ենթարկել
Ինչպես տեղեկացնում է «Украинская правда» պարբերականը, «Wikileaks» ինտերնետային պարբերականի հրապարակած փաստաթղթերում ասվում է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդիրը օգտագործել է որպես շանտաժի միջոց Ադրբեջանի դեմ։
Պարբերականը վստահեցնում է, որ Ալիևն այդ մասին անձամբ է պատմել Բրիտանիայի արքայազն Էնդրյուին։
-Ալիևը Մեդվեդևից մի փաստաթուղթ է ստացել, որում ասվում էր, որ եթե Ադրբեջանը ՄԱԿ-ում որպես «Ցեղասպանություն» ճանաչի Գոլոդոմորը, ապա կարող է ընդհանրապես մոռանալ Ղարաբաղի մասին,-ասված է փաստաթղթում։
Արքայազն Էնդրյուն էլ հաստատել է, որ ուրիշ երկրներ էլ են Մոսկվայից նման նամակներ ստացել։