Պիտեր Սեմնեբի. «Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից»
Ռուսական «kommersant.ru»-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ ՊիտերՍեմնեբին ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել այն առաջին քայլը, որով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա ոչ նորմալ իրավիճակը, երբ ռեգիոնի 3 ամենաերկար սահմանները՝ հայ-թուրքականը, հայ-ադրբեջանականը, ռուս-վրացականը, փակ են։ «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում։ Իհարկե արձանագրությունների վավերացման գործընթացը բարդ է լինելու։ Սակայն դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից։ Համոզված եմ, որ հեռանկարում դա բխում է նաև Ադրբեջանի շահերից, քանի որ նա ևս շահագրգռված է տարածաշրջանում սահմանների բացման գործում։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ հարավային Կովկասի երկրները խոցելի են։ Դա կարելի է վերացնել՝ լուծելով առկա հարցերը։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ են այդպես մտածում։ Ղարաբաղի հարցում ներկայիս ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից, այն չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է Պիտեր Սեմնեբին։
Պիտեր Սեմնեբի. «Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից»
Ռուսական «kommersant.ru»-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել այն առաջին քայլը, որով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա ոչ նորմալ իրավիճակը, երբ ռեգիոնի 3 ամենաերկար սահմանները՝ հայ-թուրքականը, հայ-ադրբեջանականը, ռուս-վրացականը, փակ են։ «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում։ Իհարկե արձանագրությունների վավերացման գործընթացը բարդ է լինելու։ Սակայն դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից։ Համոզված եմ, որ հեռանկարում դա բխում է նաև Ադրբեջանի շահերից, քանի որ նա ևս շահագրգռված է տարածաշրջանում սահմանների բացման գործում։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ հարավային Կովկասի երկրները խոցելի են։ Դա կարելի է վերացնել՝ լուծելով առկա հարցերը։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ են այդպես մտածում։ Ղարաբաղի հարցում ներկայիս ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից, այն չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է Պիտեր Սեմնեբին։