ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը ապօրինաբար հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկանք' վերջին հինգ տարին Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
Հայկական քաղաքական դաշտում հերթական անգամ ականատես ենք լինում մի երևույթի, երբ մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաթախված իշխող վարչախումբը իր հերթական հանցագործության կատարող է ընտրում ՀՀ իրավապահ համակարգի վերոնշյալ կառույցը: Սա հետևանք է այն երևույթի, որ ոստիկանական այդ ստորաբաժանման թեթև ձեռքով «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախ 2003 թ-ին զրկվեց ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի գրանցումից, այնուհետև, 2007 թ-ին' անհեթեթ ձևակերպումով գրությամբ նրան մշտական բնակության մասին տեղեկանք չտրամադրեցին, ինչի արդյունքում Արամ Կարապետյանը չգրանցվեց ՀՀ Նախագահի թեկնածու:
Գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը «Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչությունը հայտարարումէ.
1. Իշխող վարչախումբը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների Վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ միասին դարձրել է ձեռքի գործիք և պարբերաբար քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանության համար անցանկալի քաղաքական գործիչների հետ, զրկելով նրանց ընտրվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ ՀՀ Նախագահ:
2. Իրավապահ համակարգի այդ կառույցի հակաօրինական գործունեության հետևանքով փաստորեն լուրջ հարված է հասցվում մեր պետական անվտանգությանը, հատկապես, երբ նրա կողմից տրամադրվող փաստաթղթերը կարող են առաջացնել լուրջ խնդիրներ այլ երկրների հետ:
«Նոր Ժամանակներ» կուսակցության հայտարարությունը
ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը ապօրինաբար հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկանք' վերջին հինգ տարին Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
Հայկական քաղաքական դաշտում հերթական անգամ ականատես ենք լինում մի երևույթի, երբ մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաթախված իշխող վարչախումբը իր հերթական հանցագործության կատարող է ընտրում ՀՀ իրավապահ համակարգի վերոնշյալ կառույցը: Սա հետևանք է այն երևույթի, որ ոստիկանական այդ ստորաբաժանման թեթև ձեռքով «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախ 2003 թ-ին զրկվեց ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի գրանցումից, այնուհետև, 2007 թ-ին' անհեթեթ ձևակերպումով գրությամբ նրան մշտական բնակության մասին տեղեկանք չտրամադրեցին, ինչի արդյունքում Արամ Կարապետյանը չգրանցվեց ՀՀ Նախագահի թեկնածու:
Գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը «Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչությունը հ ա յ տ ա ր ա ր ու մ է.
1. Իշխող վարչախումբը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների Վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ միասին դարձրել է ձեռքի գործիք և պարբերաբար քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանության համար անցանկալի քաղաքական գործիչների հետ, զրկելով նրանց ընտրվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ ՀՀ Նախագահ:
2. Իրավապահ համակարգի այդ կառույցի հակաօրինական գործունեության հետևանքով փաստորեն լուրջ հարված է հասցվում մեր պետական անվտանգությանը, հատկապես, երբ նրա կողմից տրամադրվող փաստաթղթերը կարող են առաջացնել լուրջ խնդիրներ այլ երկրների հետ:
«Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչություն