Լրահոս

10.11.2009 09:44


Ադրբեջանում անհանգստացել են

Ռուսաստանի նախագահը ստորագրել է ««Պաշտպանության մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարաելու մասին» օրենքը։ Համաձայն օրենքում  տեղ գտած փոփոխությունների, Ռուսաստանի բանակը կարող է օգտագործվել ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով դիմած պետությունում։ Այս փոխոխությունը լուրջ անհանգստացրել է Ադրբեջանին։ Մասնավորապես տեղի մամուլում հայտնվել են վերլուծականներ, որոնցում նշվում է, որ ՌԴ ««Պաշտպանության մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարաելու մասին» օրենքը որոշակի վտանգ է պարունակում Ադրբեջանի համար, քանի որ վերջին շրջանում մի կողմից ակտիվացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, իսկ մյուս կողմից Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական բանակի ներուժն արտասահմանում կօգտագործվի միայն բացառիկ դեպքերում։

Այս խորագրի վերջին նյութերը