Նիկոլայ Ռիժկովը կարևորել է հայկական երկաթուղու անխափան աշխատանքը
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Միջխորհրդարանկան հանձնաժողովի նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով։
Միջխորհրդարանական հանձնաժողովի՝ ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրել է, որ ընդհանուր համաձայնությամբ օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում է երկու երկրների խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեության համաձայնեցմանը, կտեղափոխվի Մոսկվայում մարտին տեղի ունենալիք Միջխորհրդարանական հանձնաժողողովի նիստի օրակարգ, իսկ այս նիստում կքննարկվի «Տրանսպորտի և տրանսպորտային բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ կարևոր հարցը, ինչը լուրջ քննարկումների և արդյունավետ լուծման կարիք ունի: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում առավել կարևորվում է հայկական երկաթուղու անխափան աշխատանքը և նրա հնարավոր կապը աբխազական, նրա միջոցով նաև ռուսական երկաթուղային ցանցի հետ, ինչպես նաև իրանական ու թուրքական երկաթուղային ցանցերին միանալու հեռանկարները: Պարոն Ռիժկովը հիշեցրել է նաև, որ հաջորդ տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած համատեղ հաղթանակի 65-ամյակը և հույս է հայտնել, որ Ռուսաստանում և Հայաստանում այդ կարևոր իրադարձությունն ըստ արժանվույն կնշանավորվի համապատասխան միջոցառումներով. նա խնդրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցություն ցուցաբերել այս հարցում:
Միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական կողմի համանախագահ Արամ Սաֆարյանը, անդրադառնալով տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդրին, տեղեկացրել է, որ այդ ոլորտը ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ուսումնասիրության արդյունքները կներկայացնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը:
Տիկին Նաղդալյանը կարևորել է տրանսպորտային, հատկապես երկաթուղային բեռնափոխադրումների դերն ու նշանակությունը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսության համար և գործընկերներին ու բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է սրտացավ վերաբերմունք և պատրաստակամություն ցուցաբերել թերացումներն ու բացթողումները շտկելու և ոլորտի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: Նա բարձրաձայնել է այն բացթողումները, որոնք գոյություն ունեն կոնցեսիոն պայմանագրով հայկական երկաթուղին տնօրինող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատանքներում: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ՝ ընկերությունը պարտավոր է կիրառել կոնցեսիոն պայմանագրում նշված ներդրումային ու գնային քաղաքականությանը վերաբերող յուրաքանչյուր կետի պահանջ: Նա վտանգավոր է համարել նաև բեռնափոխադրումներին առնչվող բյուրոկրատական քաշքշուկները, համակարգի մոնոպոլիզացման բացասական հետևանքները, ազատ և չհիմնավորված գնային քաղաքականությունը և հույս հայտնեց, որ համատեղ հետևողական աշխատանքը միայն կարող է կարգուկանոն մտցնել վերոհիշյալ հարցերում:
Ռուսական կողմից նույն հարցի վերաբերյալ հանդես է եկել Հարավկովկասյան երկաթգծի գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը: Նա նշել է, որ իրենց ընկերության գլխավոր նպատակն է ապահովել ոլորտի շարունակական արդյունավետությունն ու ֆինանսական կայունությունը, բարձրացնել տրանսպորտային սպասարկման որակը, Հայաստանում զարգացնել տրանսպորտային արտադրությունը և ինտեգրվել եվրասիական տրանսպորտային համակարգին: Նա հանգամանալից ներկայացրել է կատարված վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները, առաջիկա ծրագրերը, իսկ աշխանքների դանդաղումը պայմանավորել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններով, որոնց պատճառով նվազել է բեռնափոխադրումների ծավալը, իսկ ընկերությունն աշխատում է վնասով: Նրա տեղեկացմամբ՝ կոնցեսիոն պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ իրենք վարեն ճկուն գնային քաղաքականություն՝ բացառությամբ ստրատեգիական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների, որոնք կազմում են ընդհանուր բեռնափոխադրումների ծավալի 60 տոկոսը: Նրա գնահատմամբ՝ ճկուն գնային քաղաքականության անհրաժեշտությունը ծագում է նաև այն ժամանակ, երբ նոր ներդրումներով բարձրանում է սպասարկման որակը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև իրանական ու թուրքական երկաթուղուն միանալու և ապրանքափոխադրումների ծավալները մեծացնելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարները, Աբխազիայով Ռուսաստան-Հայաստան երկաթուղային կապի վերականգնմանը, կոնցեսիոն գործունեությունն ապահովող օրենքների ընդունմանն առնչվող հարցեր:
Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստն անցկացնել 2010 թ. մարտին Մոսկվայում:
Նույն օրը, մինչև միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը սկսվելը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն առանձնազրույց են ունեցել:
ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները Ազգային ժողովի այգում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: