Լրահոս

01.12.2010 14:03


Խաղաղ օվկիանոսում կորած դեռահասները օղի են փնտրել

Երեք դեռահասները, ովքեր հիսուն օր, մինչ ձկնորսներն իրենց կփրկեին, գտնվել են Խաղաղ օվկիանոսում, պատմել են այն մասին, թե ինչպես և ինչու է սկսվել իրենց ճանապարհորդությունը։ Պատմության մանրամասները ներկայացնում է «Agence France-Presse»-ը։

Տղաները խոստովանել են, որ իրենց նավարկության նախնական նպատակն է եղել օղին. այն օրը, երբ նրանք հեռացել են իրենց հարազատ Ատաֆու կորալյան կղզուց, այնտեղ երեկույթ է եղել։ 14-ամյա Էդվարդ Նասաուի խոսքերով՝ ինքը և իր երկու ընկերները՝ Սամուել Պերեսը և Ֆիլո Ֆիլոն, որոշել են ուղևորվել ալկոհոլ որոնելու, քանի որ պաշարները վերջացել էին։

Քանի որ արդեն ուշ երեկո է եղել, դեռահասները չեն կարողացել կողմնորոշվել և սխալ ուղղություն են վերցրել։ Հետևանքը եղել է այն, որ երեք ընկերները  կորել են և առանց ջրի ու ուտելիքի հայտնվել օվկիանոսում։ Նասաուի խոսքերով՝ իրենք երկար ժամանակ չեն կարողացել հավատալ, որ կորել են։ Նավարկության ժամանակ նա և իր ընկերներն իրենց հիմնականում զբաղեցրել են ուտելիքի մասին խոսակցություններով և լողալով, սակայն օրվա մեծ մասը փորձել են քնած անցկացնել, որպեսզի էներգիա չկորցնեն։ Երբ ձկնորսները գտել են դեռահասներին, նրանք արդեն Ատաֆուից մեկուկես հազար կիլոմետր հեռավորության վրա են եղել։

Այս խորագրի վերջին նյութերը