Լրահոս

04.02.2011 11:05


Հայ և թուրք երաժիշտները Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համատեղ համերգ են տվել

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանի վաշինգտոնյան նստավայրում տեղի է ունեցել հայ և թուրք երաժիշտների համատեղ համերգը՝ նվիրված Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին։

 «vesti.az»-ի փոխանցմամբ՝ թրքական ԶԼՄ-ները գրում են, որ դեսպան Նամիք Թանն իր ելույթում հայտարարել է, թե երաժշտությունը ժողովուրդներին միավորելու մեծ ուժ ունի։

-Ահա այսօր հենց երաժշտությունը միավորեց հայերին, թուրքերին և ամերիկացիներին։ Մենք ցանկանում ենք, որ նման միջոցառումները շարունակական լինեն։ Մենք մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապագան կառուցենք առանց ատելության և ապրենք բարեկամության ու համերաշխության մթնոլորտում,-ասել է նա։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիսի Ռիկարդոնեն, որ համերգին ներկա էր, իր հերթին ասել է, թե հավատում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լավ ապագային։

-Նմանատիպ միջոցառումները ինձ լավատեսության հույս են ներշնչում,-ընդգծել է նա։

Թուրք երաժիշտ Այշեգյուլ Թաշպինարը հայտարարել է, թե Հրանտ Դինքը մեծ մարդ էր, և իրենք որոշել են համատեղ երգ նվիրել նրա հիշատակին, իսկ հայ ջութակահար Պետրոս Բոյաջյանն էլ իր հերթին հայտարարել է, թե ինքը մեծ հաճույք է ստացել այդ համերգից։

-Երաժշտությունը համընդհանուր լեզու է, որը չունի քաղաքական կողմնորոշում, ռասա և մաշկի գույն։ Մենք բոլորս այստեղ ենք հավաքվել երաժշտության համար,-ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը