Լրահոս

09.11.2009 16:37


Հայաստանում գրանցվել է խոզի գրիպի (H1N1 վիրուսի) 3 կասկածելի դեպք

Հայաստանում գրանցվել է խոզի գրիպի (H1N1 վիրուսի) 3 կասկածելի դեպք

Հայաստանում արձանագրվել է խոզի գրիպի (H1N1) վիրուսի 3 կասկածելի դեպք։ «7օր»-ի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանն ասել է, որ  այդ երեք դեպքն էլ համարվում են կասկածելի, քանի դեռ Անգլիայում գտնվող ռեֆերենտ լաբորատորիայից հաստատող պատասխան չի եկել։

Նրա խոսքերով՝ կասկածելի հիվանդների նկատմամբ կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները։

Առողջապահության նախարարությունից կոչ են անում խուճապի չմատնվել, քանի դեռ դեպքը չի հաստատվել լաբորատորիայի կողմից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը