Լրահոս

09.11.2009 16:08


Մեխակ Ապրեսյան. «Հայաստանն ունի բացառիկ գրավչություններ»

Մեխակ Ապրեսյան. «Հայաստանն ունի բացառիկ գրավչություններ»

-Համակարծիք եմ վարչապետի հետ, որ Հայաստանը հնարավոր է դարձնել զբոսաշրջության կենտրոն։ Դա ամրագրված է նաև զբոսաշրջության զարգացման հայեցակարգում,- «7օր»-ի հարցին պատասխանելիս ասել է Մեխակ Ապրեսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե որ ռեսուրսների հաշվին է հնարավոր Հայաստանը դարձնել զբոսաշրջության կենտրոն, Մեխակ Ապրեսյանն պատասխանել է՝ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգության և ավանդույթների։ Գլխավոր ռեսուրսը հայ ժողովուրդն է՝ իր լեգենդար հյուրասիրությամբ. «Ունենք նաև բացառիկ գրավչություններ, որոնցով հանդիսանում ենք աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը. Հայաստանը կապվում է Նոյի լեգենդի հետ, և այս ամենը մենք պետք է զարգացնենք և խթանենք որպես բրենդ»։

Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, և բոլոր գովազդատեղեկատվական նյութերում և Հայաստանի ներկայացման գործընթացում դա ներառում ու խթանում ենք։ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմն արդեն տարածում է ստանում աշխարհում, լեհական հանրային հեռուստատեսության ծրագիրը («Մակլովիչի ճանապարհորդությունները») Հայաստանում էր, և այս տարվանից լեհական հանրային հեռուստատեսությամբ այն կհեռարձակվի։ Զբոսաշրջության վարչության հեռանկարում կա նաև Հայաստանի նկարագրի ձևավորման ռազմավարության մշակման խնդիր։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված ծրագրերին՝ Մ. Ապրեսյանը նշել է, որ ընդհանրապես բաց սահմանները նպաստում են թե՛ միջազգային առևտրին, թե՛ հատկապես զբոսաշրջությանը, և դրանից կշահի թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը