Լրահոս

01.12.2010 13:58


Թուրքիայում միջուկային զե՞նք կա

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, «WikiLeaks»-ի հրապարակումներից մեկի համաձայն՝ Թուրքիայում, Բելգիայում և Հոլանդիայում ամերիկյան միջուկային զենք կա:

«WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերից մեկում, որը թվագրվում է 2009թ. նոյեմբերի 12-ին, նշվում է, որ Բեռլինում ԱՄՆ դեսպանատանը հանդիպում են ունեցել Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հյուսգենը, Բեռլինում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մյորֆին, փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը: Հանդիպման ընթացքում գերմանական կողմն ամերիկացի դիվանագետներին հաղորդել է իրենց երկրի տարածքից ԱՄՆ-ին պատկանող միջուկային մարտագլխիկների դուրսբերման մտադրության մասին, իսկ Գորդոնն էլ իր հերթին նշել է.

-Գերմանիայի հետ մեկտեղ Բելգիայից և Հոլանդիայից միջուկային մարտագլխիկների դուրսբերման դեպքում Թուրքիայում առկա մարտագլխիկները պահելը շատ բարդ կլինի:

ՆԱՏՕ-ն արձագանքել է այս փաստաթղթի հրապարակմանը։ ՆԱՏՕ-ի մամլո խոսնակ Յոհանա Լունջեսկուն այս հրապարակումը որակել է «անօրինական» և «վտանգավոր»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի նախկին սպաներ քանիցս հայտարարել էին այն մասին, որ Պոլսում ամերիկյան միջուկային մարտագլխիկներ են պահվում: Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այդ տեղեկությունները հերքող հաղորդագրություն է տարածել:

Այս խորագրի վերջին նյութերը