Արմեն Մարտիրոսյան. «Այս բյուջեն մեր պետության առջև ծառացած ռազմավարական որևէ խնդիր չի լուծում»
Այս պահի դրությամբ չեմ կարող միանշանակ պատասխանել, թե խմբակցությունն ինչպես կքվեարկի 2010թ. պետական բյուջեի նախագծին, բայց ընդհանուր տրամադրությունները բացասական են։
-Սա մի բյուջե է, որը գնահատելու էլ ենթակա չէ։ Ցուցանիշներ են դրված, որոնք բավական հեռու են իրական կյանքից,-այսպես է գնահատել ՀՀ կառավարության ներկայացրած 2010թ. պետական բյուջեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ -Հաշվի առնելով, թե կենսապահովման նվազագույն զամբյուղն այժմ որքան է, և նվազագույն կամ միջին աշխատավարձը որքան է, կարող եմ ասել, որ ընդամենն իրական կյանքից դուրս ինչ-որ փաստաթուղթ է։
Պատգամավորի գնահատականով՝ եթե հարկեր-ՀՆԱ հարաբերությանն ենք նայում, որ դրված է լինելու բյուջեի ներսում, միանշանակ կարող ենք ասել, որ էլի տնտեսության օլիգարխիկ կառուցվածքն ամրապնդվելու է, հարկային բեռն ինչպես եղել, այնպես էլ մնալու է փոքր և միջին բիզնեսի վրա։
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարող է այս բյուջեն դրական լինել, երբ Պաշտպանության նախարարության բյուջեն կրճատում են, ոստիկանությանն՝ ավելացնում։
-Ի՞նչ է, ռեպրեսիվ մեխանիզմները պետք է անընդհատ մեր երկրում կատարելագործվե՞ն։ Փոխանակ բարեփոխումներ իրականացվեն, որոնց արդյունքում ազատ տնտեսական դաշտ կլինի, ընդամենն ուժային կառույցներից մեկի (որը ներքին խնդիրների հետ անմիջական առնչություն ունի) բյուջեն են ավելացնում, երբ պաշտպանության նախարարությանը, որն առավել կարևորագույն գործառույթ է իրականացնում արտաքին ուժերից պետության անվտանգությունը պաշտպանելու առումով, նվազեցնում են։
Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ոստիկանության գումարները որքան էլ բարձրացնեն, միևնույն է, հանցագործությունների մակարդակը մնում է բարձր, բացահայտումը՝ ցածր։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այս բյուջեն մեր պետության առջև ծառացած ռազմավարական որևէ խնդիր չի լուծում։
-Աբսուրդներն այն աստիճանի են հասնում, որ առողջապահությունը, կրթությունը գերակա ոլորտ են համարվում, սակայն նրանց բյուջեն կրճատվում է։ Ռադիոյում և հեռուստաընկերություններում քարոզչության համար գումարներն էլ են շատացել, այսինքն՝ չեղած աշխատանքն ավելի շատ ներկայացնեն իրենց խայտառակ դիվանագիտությունը գովազդելու համար,-ընդգծել է պատգամավորը։

Սյուզի Մելքոնյան