Տիգրան Բալայան. «Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար ԱլաադինԲյույուքայան «Day.Az»-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը, և Հայաստանն էլ ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից։
«7օր»-ըփորձել է այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից։ Մեզ հետ զրույցում արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայաննասել է, թե ազատագրված տարածքներից դուրս գալու մասին հայտարարություններն աբսուրդ են։
-Մենք արդեն ասել ենք, որ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվում է կարգավիճակի հարցը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի անդամակցությանը, ապա թուրքական պատվիրակության ղեկավարը պետք է իմանար, որ Թուրքիան 1992-ից Մինսկի խմբի անդամ է, բայց ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում,-ասել է նա։
Տիգրան Բալայան. «Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան «Day.Az»-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը, և Հայաստանն էլ ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից։
«7օր»-ը փորձել է այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից։ Մեզ հետ զրույցում արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, թե ազատագրված տարածքներից դուրս գալու մասին հայտարարություններն աբսուրդ են։

7or.am