Լրահոս

09.11.2009 12:19


Վարդան Վարդապետյան. «Այդ ուժը կարող է լինել և՛ կուսակցությունների միավորում, և՛ շարժում»

Վարդան Վարդապետյան. «Այդ ուժը կարող է լինել և՛ կուսակցությունների միավորում, և՛ շարժում»

-Ներքաղաքական դաշտում լճացում կա այն առումով, որ կուսակցությունների դերը նվազում է։ Կարծում եմ՝ առաջիկայում պետք է նոր փոփոխություններ տեղի ունենան, որոնք կբավարարեն և՛ հասարակությանը, և՛ քաղաքական կազմակերպություններին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։ Նա նշել է, որ, ըստ էության, պարբերաբար ընտրությունից ընտրություն դադար է տեղի ունենում. «Այժմ այդ դադարի իրավիճակում ենք»։

Փոփոխություններ ասելով՝ Վ. Վարդապետյանը նկատի ունի «վերադասավորումները, որոնք սպասելի են»։ Դա կախված է մեր արտաքին քաղաքականության, ինչպես նաև ներքին իրադարձություններից, որոնք չեն բավարարում մեր հասարակությանը։

Հարցին, թե կա՞ այն ուժը, որը կարող է և հնարավորություն ունի կատալիզատոր լինել քաղաքական գործընթացները զարգացնելու համար, Վարդան Վարդապետյանը պատասխանել է.

-Դա կարող է մի ուժ լինել, և կարող են ուժեր լինել, և այնպիսի ուժեր, որոնք կարծես չեն երևում, բայց իրականում կան։

«7օր»-ի զրուցակցի խոսքերով՝ ամեն ինչ հնարավոր է. այդ ուժը կարող է լինել և՛ կուսակցությունների միավորում, և՛ շարժում։

Վարդան Վարդապետյանը, սակայն, հստակ չի ասել, թե վերոնշյալ փոփոխությունները երբ տեղի կունենան.

-Չի կարելի ասել, թե դա վաղը կամ մյուս օրը տեղի կունենա, բայց նման բան կարող է տեղի ունենալ առաջիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը