Պարույր Հայրիկյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց, որովհետև իր մտապատկերում հասունացել էր հրաժարական տալու պահը»
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը «7օր»-ին ասել է, որ ՀՀ ներքաղաքական կյանքի որոշ քայլեր թեև կախված են Թուրքիայի դրսևորումներից, սակայն, օրինակ, Հայաստանի նախագահի հրաժարականը դրանով պայմանավորված չէ։
-Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որովհետև իր մտապատկերում հասունացել էր հրաժարական տալու պահը,- նշել է ԱԻՄ առաջնորդը,- այսօր, օրինակ, եթե թուրքերը որոշեն պահպանել միջազգային իրավունքին չհամապատասխանող եղած գործելակերպը, դրանից Հայաստանում ի՞նչ պետք է փոխվի։ Պետք է ընդամենն ասեն՝ նախագա՛հ և հանրապետականնե՛ր, Ձեր փորձերը չարդարացան։ Նրանք, ովքեր ասում էին, որ դա ճիշտ ճանապարհ է, պետք է ասեն՝ փորձեցիր, բայց, ցավոք սրտի, չստացվեց, իսկ նրանք, ովքեր դեմ էին, կասեն՝ տեսա՞ք՝ ինչ լավ է, մենք հասանք հաջողության։ Բայց դա ներքաղական կյանքում որևէ բան չի փոխելու։
Պ. Հայրիկյանը նաև կարծում է, որ այս օրերին ՀՀ ներքաղաքական դաշտում եթե անգամ փակուղային իրավիճակ կա, այն վակուումային չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ, ըստ նրա, ոմանց համար խոսելու առիթ էր. «Խոսեցինք բաների մասին, որ մարդիկ մոռացել էին և ուզում էին մոռանալ։ Օգնեց հիշելու, որ մենք ազգային խնդիրներ ունենք»։ Սակայն ԱԻՄ առաջնորդըկարծում է ՝ ազգի համար կարևոր մի բան այս օրերին չի արվում՝ համոզված լինելով, որ գնում ենք նախկին ընթացքով՝ շատ հաճախ տարտամ և արմատներից հեռացած։
Պարույր Հայրիկյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց, որովհետև իր մտապատկերում հասունացել էր հրաժարական տալու պահը»
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը «7օր»-ին ասել է, որ ՀՀ ներքաղաքական կյանքի որոշ քայլեր թեև կախված են Թուրքիայի դրսևորումներից, սակայն, օրինակ, Հայաստանի նախագահի հրաժարականը դրանով պայմանավորված չէ։
-Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որովհետև իր մտապատկերում հասունացել էր հրաժարական տալու պահը,- նշել է ԱԻՄ առաջնորդը,- այսօր, օրինակ, եթե թուրքերը որոշեն պահպանել միջազգային իրավունքին չհամապատասխանող եղած գործելակերպը, դրանից Հայաստանում ի՞նչ պետք է փոխվի։ Պետք է ընդամենն ասեն՝ նախագա՛հ և հանրապետականնե՛ր, Ձեր փորձերը չարդարացան։ Նրանք, ովքեր ասում էին, որ դա ճիշտ ճանապարհ է, պետք է ասեն՝ փորձեցիր, բայց, ցավոք սրտի, չստացվեց, իսկ նրանք, ովքեր դեմ էին, կասեն՝ տեսա՞ք՝ ինչ լավ է, մենք հասանք հաջողության։ Բայց դա ներքաղական կյանքում որևէ բան չի փոխելու։
Պ. Հայրիկյանը նաև կարծում է, որ այս օրերին ՀՀ ներքաղաքական դաշտում եթե անգամ փակուղային իրավիճակ կա, այն վակուումային չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ, ըստ նրա, ոմանց համար խոսելու առիթ էր. «Խոսեցինք բաների մասին, որ մարդիկ մոռացել էին և ուզում էին մոռանալ։ Օգնեց հիշելու, որ մենք ազգային խնդիրներ ունենք»։ Սակայն ԱԻՄ առաջնորդը կարծում է ՝ ազգի համար կարևոր մի բան այս օրերին չի արվում՝ համոզված լինելով, որ գնում ենք նախկին ընթացքով՝ շատ հաճախ տարտամ և արմատներից հեռացած։
7or.am