Լրահոս

09.11.2009 11:50


BBC-ի հարցում. «Ե՛վ կապիտալիզմը, և՛ ԽՍՀՄ-ը չարիք են»

Երկրագնդի բնակչության մեծամասնությունը հիասթափված է կապիտալիզմից և շուկայական հարբերություններից, սակայն չի ափսոսում Խորհրդային Միության փլուզման համար։ Այսպիսին են Բեռլինի պատի փլուզման 20 ամյակին նվիրված BBC-ի անցկացրած հարցման  արդյունքները։ Հարցումն իրականացրել է GlobeScan ընկերությունը։ Հարցմանը մասնակցել է 29033 մարդ՝ աշխարհի 27 երկրներից։ Ուշագրավ է, որ ԽՍՀՄ փլուզման համար ափսոսածների թիվը Եգիպտոսում ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանում և Ուկրաինայում։ Ինչ վերաբերում է կապիտալիզմին, ապա հարցվածների միայն 11%-ն է համարում, որ շուկայական ներկայիս հարաբերությունները կատարում են իրենց գործառույթները։

 

Այս խորագրի վերջին նյութերը