Տիգրան Սարգսյան. «Բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր և վաղը»
Ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Արմթեք 2009» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռենեսանս» և «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին։
Սան Հոզեի «Ֆեյրմոնթ» հյուրանոցում կայացած «Արմթեք 2009» համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Կառավարության ղեկավարը նշել է. «Ակնհայտ է, որ ,Արմթեքըե պետք է զարգանա և կատարելագործվի։ Այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար։ Առաջինը' այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար ճշգրտելու Հայաստանում մեր անելիքը։ Հայաստանի դերի, նշանակության, ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել, մեր ծրագրերի որոշ կետեր էլ քննություն են բռնում, և դրանք պետք է ուժեղացնենք, ամրապնդենք։ Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձևակերպում կար' անցյալը այսօր է, իսկ ապագան վաղն է։ Այս ձևակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը։ Սա ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն է։ Մենք պետք է պատրաստ լինենք արագ փոփոխություններին»։ Վարչապետը նշել է, որ Սիլիկոնային հովտում գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ «Դրանք արդեն հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել, ասել է վարչապետը։ Պարզվում է, որ մենք պետք է վերալիցքավորվենք, ինչի հնարավորությունը տալիս է «Արմթեքը»։ Երկրորդ, մեր հանդիպումների ժամանակ խոշոր ընկերություններից մեկի հետ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան։ Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ։ Արդեն ազատ տեղ չի մնացել։
Աշխարհի գլոբալ ընկերությունների մեջ մրցակցությունը գնում է ոչ թե այսօրվա շուկայում տարածք գտնելու համար, քանի որ ազատ տարածք չկա։ Ավելին, ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են, ինչը ,Կապույտ օվկիանոսի ռազմավարությունըե դարձնում է խիստ արդիական, որովհետև բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր և վաղը։ Մենք ուշացել ենք' նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը»։ Վարչապետն առանցքային է համարել հարցը, թե ո՞րն է մեր երկրի տեղն ապագա աշխարհում. «Ոչ մի գլոբալ ընկերություն մեր փոխարեն չի մտածում, նրանք մտածում են իրենց բիզնեսի մասին։ Իսկ հարցի պատասխանը գտնելուն պետք է օժանդակի «Արմթեքը»»։
Վերջին օրերի հանդիպումների և քննարկումների համատեքստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական աշխարհին. «Հայկական աշխարհը իրականություն է։ Արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհը դա ցուցադրեց։ Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե հայկական աշխարհի ձևավորման խնդիրը, որովհետև այն կա, այլ դրա ապագան. ինչպիսի փոփոխությունների մենք պետք է ենթարկվենք, ինչպես պետք է փոխենք Հայկական աշխարհի ավանդական կառույցները, մեր երկիրը»։
ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու ՀՀ Նախագահի' հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված նախաձեռնությունը։