Լրահոս

09.11.2009 10:41


Էրդողան. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի հարցի լուծումից»

«Մենք բոլորին հստակ և ուղիղ հայտարարել ենք, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից»։

Ինչպես հաղորդել է «1news.az»-ը, հղում անելով «Hurriyet»-ին, վերջերս այս մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղխորհրդի ժամանակ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կան լուրջ պատճառներ, որոնք պետք է իրենց լուծումը գտնեն։ Առաջին հերթին դա Ղարաբաղի խնդրի լուծումն է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը