Ազատության հրապարակում նստացույց է սկսվել (տեսանյութ)
Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաք-երթը վերածվել է նստացույցի։
–Կա՛մ դուրս ենք գալիս երթի ու հետո ցրվում ենք տներով, կա՛մ մնում ենք այստեղ մինչև երկուշաբթի, նստացույց ենք անում ու երկուշաբթի օրը սպասում ենք որոշման կասեցմանը,–հայտարարել է նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։
–Իշխանություններին տալիս ենք մինչև երկուշաբթի՝ ժամը 19:00–ն ժամանակ, այս ապօրինի, ազգասպան որոշումը կասեցնելու համար։ Մեր պահանջին ականջալուր չլինելու դեպքում երկուշաբթի օրը՝ ժամը 19։00–ին, կշարժվենք Բաղրամյան 26։ Հիմա նստում ենք ու մնում ենք հրապարակում, մինչև վերջնական պատասխան չստանանք, որը պետք է լինի որոշման պաշտոնական ձևով կասեցումը։ Հայտարարում եմ իշխանավորների համար, որ ժամանակը գնաց։ Միասնական ժողովուրդը կարող է լուծել ցանկացած հարց,–հավելել է նա։

7or.am