Իրանի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես հաղորդում է Press TV-ին, Իրանի նախագահն ու Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմանի և տարածաշրջանային կարևոր հարցեր։
Ահմադինեջադը Թուրքիա է ժամանել՝ մասնակցելու Իսլամական կոնֆերանսի կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության կոմիտեի 25-րդ նստաշրջանին։