ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է «պետական պարտք» բառը փոխել «Կառավարության պարտք» բառով:
Գործող օրենքի համաձայն՝ Կառավարության և Կենտրոնական բանկի վերցրած ընդհանուր պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբչպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Իսկ եթե պետական պարտքը հասել է ՀՆԱ–ի 50%–ին, ապա սահմանափակում է դրվում բյուջեի դեֆիցիտի վրա:
ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ այս նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը կիրառել ոչ թե Կառավարության և Կենտրոնական բանկի՝ միասին վերցրած պարտքերի վրա, ինչպես գործող օրենքում է, այլ միայն Կառավարության վերցրած պարտքի։ Այսինքն, ԿԲ–ի համար ընդլայնվում է պարտք վերցնելու հնարավորությունը։
Ջանջուղազյանը նաև նշել է, որ ԵՏՄ–ում գործող մեթոդաբանության համաձայն՝ սահմանափակում նախատեսված է ոչ թե ընդհանուր պետական պարտքի, այլ պետական կառավարման հատվածի համար միայն։
–Ընդ որում՝ դա չի ներառում ֆինանսավարկային կազմակերպությունների պարտքը, կամ, մեր դեպքում, Կենտրոնական բանկի,–ասել է նա։
Նշենք, որ ՀՀ պետական պարտքն այժմ մոտենում է 5 մլրդ դոլարի սահմանագծին՝ 4.6 մլդ դոլար, ինչն անցյալ տարվա ՀՆԱ-ի մոտ 42%-ն է կազմում:
Ա. Ջանջուղազյանի խոսքերով՝ 1,5 մլրդ դոլարի պարտք ներգրավելու հնարավորություն դեռ ունեն, բայց միայն հնարավորությունը բավարար չէ. դրա համար պետք է բացատրություններ, ծրագրեր ներկայացնեն, ցույց տան վերցրած պարտքի արդյունավետությունը:
–Մենք իսկապես մոտենում ենք 60%–ի սահմանագծին, բայց ոչ արագ տեմպերով։ Մենք դեռ մի 15% էլ ունենք ավելացնելու ՀՆԱ–ի չփոփոխվելու պայմաններում,–հավելել է Ջանջուղազյանը:
«Պետական պարտք»–ը՝ «Կառավարության պարտք». քննարկվում է պարտք վերցնելու հնարավորությունն ընդլայնելու օրինագիծը
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է «պետական պարտք» բառը փոխել «Կառավարության պարտք» բառով:
Գործող օրենքի համաձայն՝ Կառավարության և Կենտրոնական բանկի վերցրած ընդհանուր պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Իսկ եթե պետական պարտքը հասել է ՀՆԱ–ի 50%–ին, ապա սահմանափակում է դրվում բյուջեի դեֆիցիտի վրա:

7or.am