Լրահոս

07.11.2009 19:06


ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի

Գյումրիի  օրվա տոնի կապակցությամբ տոնակատարություներին մասնակցելու համար հանրապետության երկրորդ քաղաք էին ժամանել ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, մի խումբ ԱԺ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Գյումրեցիներն ակնկալում էին այդ օրը քաղաքում տեսնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նա հյուրերի թվում չէր:

Արձաններ, հուշաղբյուրներ եւ նորակառույց փողոց բացելուց հետո՝  կինո «Հոկտեմբեր» դահլիճում տեղի է ունեցել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու արարողությունը: Այդ կոչմանը, ինչպես արդեն նախապես տեղեկացրել էինք, արժանացել է նաև ՀՀ ԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը' Գյումրու զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:

 

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը