Հոգեբանի համոզմամբ՝ ղարաբաղցիների նկատմամբ թշնամանքը բորբոքել են ՀՀՇ–ական շրջապատն ու ՀՀՇ–ական մամուլը
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր «Արմատ» ակումբում ասել է, որ Ադրբեջանը Հայաստանի բնակչության նկատմամբ հոգեբանական հատուկ քարոզչություն է իրականացնում, թե խաղաղ և տնտեսապես հզոր ապրելուն խանգարում է Ղարաբաղը, և այն պետք է տալ ադրբեջանցիներին։ Միաժամանակ Ադրբեջանը միջազգային հանրությանն ու իր սեփական բնակչությանը նախապատրաստում է հնարավոր ագրեսիային։ Պատահական չէ, որ հետազոտությունների արդյունքներով՝ այսօր Ադրբեջանի բնակչության 85,1%-ն արհամարհանքով է վերաբերվում հայերին (ըստ հոգեբանություն գիտության՝ արհամարհանքը ցանկացած ագրեսիվ բռնարարքի հիմքում ընկած հույզն է)։ Այս և քարոզչական մի շարք այլ հնարքներ իրականացվում են այն նպատակով, որ Հայաստանն Արցախի համար դադարի պայքարել այն ոգևորությամբ, ինչպես 1991-ին.
-Մենք պատերազմում հաղթել ենք համախմբվածության շնորհիվ։ 1990-ականներին արցախյան հաղթանակները մեր ժողովրդին լիցք էին տալիս։ Շատ լավ հիշում եմ, որ մե՛կ հացի համար էին մարդիկ հերթի կանգնում, մե՛կ կրպակների մոտ՝ թերթերի համար, որ տեսնեն, թե էլ ի՞նչ հող են ազատագրել մերոնք։ Մենք Արցախով այն ժամանակ, իրոք, ապրում էինք։
Դ. Ջամալյանը համոզված է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կկորցնենք, և այս իմաստով վտանգավոր է նաև հայերին ղարաբաղցի, հայաստանցի կատեգորիաների բաժանելը։
-Միտումն այն է, որ հավանական պատերազմում նույն ոգևորությամբ և միախմբվածությամբ արդեն չպայքարենք Արցախի համար։ Հեշտացվում է հակառակորդի հաղթանակը։
Նույն ակումբում հյուրընկալված պատմաբան Գևորգ Յազըճյանի կարծիքով էլ հայ ժողովրդին ծագումնաբանական տեսանկյունից բաժանելու դրսի հատուկ ծառայությունների կողմից բորբոքվող թշնամանքն է՛լ ավելի սրվեց, երբ ՀՀ նախագահ դարձավ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, ով իր կադրային քաղաքականությամբ «ամեն արժանավոր ու անարժան արցախցու» ղեկավար պաշտոնների նշանակեց տարբեր ոլորտներում։
Փոխարենը Դ. Ջամալյանը Գ. Յազըճյանի հետ չի համաձայնվել, և նշել է, որ ղարաբաղցիների նկատմամբ հակաքարոզչությունն արդեն 10 տարի է, իրականացվում է, սակայն այն սրվել է հատկապես 2008թ. ընտրությունների ժամանակ։
-ՀՀՇ-ական շրջապատի, ՀՀՇ-ական մամուլի կողմից է հատկապես այդ տերմինալոգիան մտել։ Կենցաղում նման տրամադրությունները բնական են, բայց սա բերել ներքաղաքական պայքարի հարթություն մեկ երկու ձայն խլելու համար ու դրանով նաև թուլացնել երկրի պաշտպանողունակությունը...պարզապես գնահատական չկա,- ասել է հոգեբանը։
Դրանով է բացատրվում նաև, որ Երևանում աշխատում են Հայաստանի տարբեր շրջաններից եկած մարդիկ, սակայն թշնամանքն առաջացել է հիմնականում «ղարաբաղյան կլանի» հանդեպ.
-Շատ հաճախ մենք կենցաղում լսում ենք, որ եկան Ղարաբաղից, տներն առան, լկտի են իրենց պահում...շատ ներողություն, իսկ դուք չե՞ք ճանաչում Երևանի ծագում և շատ լկտի պահվածք ունեցող պաշտոնյաների զավակների, բիզնեսմենների։ Շատ են, չէ՞։ Ինչո՞ւ Հայաստանի այլ շրջանների, Երևանի պաշտոնյայի զավակի լկտիությունը նորմալ է, իսկ Արցախից եկածինն աչք է ծագում։ Երկուսն էլ անընդունելի են։

7or.am