Ձևակա՞ն է արդյոք թուրք–ադրբեջանական հարաբերությունների սրացումը
Թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին ժամանակներս նկատվող թուրք-ադրբեջանական հարաբերությունների սրացման մասին՝ ասել է, որ Թուրքիան այլևս այդքան էլ ադրբեջանամետ չէ։
-Թուրք-ադրբեջանական այս հակասությունները շատերը ներկայացնում են որպես խաղ, որ հայերից ավելի շատ զիջումներ կորզեն, սակայն թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը բազմաշերտ, բազմերանգ պետություններ են, և հեշտ չէր լինի նման խաղ մշակել։ Մի բան պետք է ֆիքսել, որ Թուրքիայում այսօր իշխող կուսակցությունը շեշտը դնում է ոչ թե ազգայնականի, այլ իսլամիստական սկզբունքի վրա։ Այդ առումով, իրո՛ք, Թուրքիան Ադրբեջանի շահերն այդքան էլ չի ցանկանում պաշտպանել,-ասել է նա։
Իսկ Հայաստանի հուշարձաններն ուսումնասիրող հ/կ նախագահ Սամվել Կարապետյանն էլ նշել է, որ թուրք-ադրբեջանական հակասությունը շատ կարճատև է, և դրա վրա չարժե հույս դնել։
-Ադրբեջանին ու Թուրքիային մի շատ կարևոր բան է շղթայում։ Դա այն է, որ այս երկու պետություններն էլ իրենց երկրները ստեղծել և գոյացրել են հայոց հայրենիքում։ Սա շատ կարևոր է։ Նրանք երկուսն էլ նույն գերակա նպատակն ունեն։ Թուրքիայի ամբողջ արևմտյան հատվածը հայկական հողն է։ Ադրբեջանի հանրապետության տարածքի մեծ մասը հայկական է ու ամբողջությամբ հայ մշակույթով ներծծված։ Սա է էականը,-ասել է նա։
Թուրքագետ Արտակ Շաքարյանը համաձայնվել է այս տեսակետի հետ, և հավելել, որ, ի տարբերություն նախկին իսլամիստների, որոնք Թուրքիայի սկզբունքներն առաջ էին տանում բիրտ ուժով, այսօրվա իսլամիստները փորձում են գրավել աշխարհը տնտեսությամբ։
-Այսօր Ադրբեջանը Թուրքիայի համար տնտեսապես շատ շահավետ գործընկեր է։ Նա էժան գնով գազ է մատակարարում Թուրքիային, և միանշանակ ասել, որ այսօր Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների համար խաչ է քաշել Ադրբեջանի վրա, ճիշտ չէ,-նշել է թուրքագետը։

7or.am