Լրահոս

01.12.2010 13:00


Դասախոսություն ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչների համար

Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների եւ հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց «ԱԺ դերը Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերում» թեմայով:

Հրայր Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրեց Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, ապա ներկայացրեց պաշտպանության եւ ՀՀ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներին' մասնավորապես կարեւորելով զինված ուժերի գործունեությունը  կանոնակարգող օրենքների ընդունումը, միջազգային պայմանագրերի վավերացումը, պետական բյուջեի հաշվետվության հաստատումը, վերահսկիչ պալատի միջոցով բյուջեի վերահսկողության իրականացումը, խորհրդարանական հարց ու հարցապնդումների մեխանիզմը: Պաշտպանության ոլորտի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու գործում բանախոսը կարեւորեց նաեւ հանձնաժողովի անդամների այցերը պաշտպանական ոլորտի կառույցներ, զինվորների ու սպայական կազմերի հետ անմիջական շփումներն ու քննարկումները, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ու ոլորտի բարեփոխումների իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը