Լրահոս

01.12.2010 13:00


ԳԱԱ-ում մեկնարկում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջանը

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24) կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջանը:

Արվեստի տարբեր բնագավառների վերաբերյալ ավելի քան 31 զեկուցումներով հանդես կգան տարբեր հաստատությունների երիտասարդ արվեստաբաններ: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի նաեւ դեկտեմբերի 3-ին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը