Լրահոս

04.02.2011 10:10


Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հակաքաղցկեղային միջազգային միության ջանքերով այն նշվում է 2005 թվականից: Քաղցկեղն ունի զարգացման 4 փուլ: Մասնագետները պնդում են, որ այս հիվանդության վաղ ախտորոշման դեպքում դեռևս հնարավոր է բուժել:

Ամբողջ աշխարհում  տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, և 7 մլն մարդ մահանում է քաղցկեղի պատճառով: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս: Հայաստանում ամեն տարի նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվում է քաղցկեղով հիվանդացության 3 տոկոս աճ։ Ընդհանուր առմամբ, ամեն տարի այս հիվանդությունից միջինը 5000 մարդ է մահանում:

Հայաստանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը, ապա կրծքագեղձինը, ստամոքսինը։ Ամենաարագ զարգացող հիվանդությունը արյան քաղցկեղն է:

Ուռուցքի բուժման 5 եղանակ կա'վիրաբուժություն, ճառագայթային բուժում, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ բուժում:

Իբրև քաղցկեղածին առաջնային պատճառներ նշվում են ոչ ճիշտ սնունդը, խմելը, ծխելը, բջջային հեռախոսները, սթրեսները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը