Լրահոս

01.12.2010 12:25


Աստանայում հանդիպել են Հայաստանի և Սլովենիայի նախագահները

Աստանայում հանդիպել են Հայաստանի և  Սլովենիայի նախագահները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Աստանայում նախատեսվում են նաև Նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ:

Այս խորագրի վերջին նյութերը