Ոստիկանությունից հրաժարվել են Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին
-Այդ տեղեկանքը չտալու ոչ մի հիմք չունեն,- «7օր»-ին ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՆիկոլՓաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ն. Փաշինյանն իր թեկնածությունն է առաջադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում։ Սակայն ՀՀ ոստիկանությանանձնագրայինևվիզաներիվարչությանԻջևանիբաժանմունքըհրաժարվել է նրան վերջինհինգտարումՀայաստանումմշտապեսբնակվելումասին անհրաժեշտտեղեկանքըտրամադրել։ Ա. Հակոբյանի խոսքերով՝ որպես պատճառաբանություն՝ ներկայացվել է, թե Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն՝ Ն. Փաշինյանը 26.02.2008-ից մինչև 07.07.2009-ը գտնվելէհետախուզմանմեջևայդժամանակահատվածումՀՀ-ումչիբնակվել։
-Դա աբսուրդ է։ Ժամկետներն էլ են աբսուրդ, տրամաբանությունն էլ,- նշել է Ա. Հակոբյանը՝ ավելացնելով, որ հանրապետությունում Ն. Փաշինյանի չգտնվելու վերաբերյալ որևէ ապացույց և հիմք չկա.
-Անձնագրի մեջ չկան սահմանապահների՝ մուտքի և ելքի կնիքները։ Եթե նրանք այդպիսի հայտարարություն են անում, նշանակում է, որ պետք է հիմքեր ունենան, որ անօրինական ձևով է սահմանը հատել, իսկ եթե իրենք դա պնդում են, ապա պետք է համապատասխան հոդվածով գործ հարուցեն։ Երբ ո՛չ այն, ո՛չ էլ մյուսն են անում, ուրեմն դա ընդամենը մերկապարանոց հայտարարություն է ընտրություններին նրա մասնակցելը խոչընդոտելու նպատակով։
Ա. Հակոբյանը նաև նշել է, որ Ն. Փաշինյանի լիազոր ներկայացուցիչները դիմելու են վարչական դատարան և բոլոր հնարավոր միջոցներով փորձելու են ստանալ վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։
Ոստիկանությունից հրաժարվել են Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին
-Այդ տեղեկանքը չտալու ոչ մի հիմք չունեն,- «7օր»-ին ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ն. Փաշինյանն իր թեկնածությունն է առաջադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում։ Սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը հրաժարվել է նրան վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին անհրաժեշտ տեղեկանքը տրամադրել։ Ա. Հակոբյանի խոսքերով՝ որպես պատճառաբանություն՝ ներկայացվել է, թե Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն՝ Ն. Փաշինյանը 26.02.2008-ից մինչև 07.07.2009-ը գտնվել է հետախուզման մեջ և այդ ժամանակահատվածում ՀՀ-ում չի բնակվել։

7or.am