Լրահոս

07.11.2009 10:02

Սեյրան Օհանյանն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին

Նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության և կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Պարոն Սիմոնսն իր գոհունակությունն է հայտնել հայտնեց Հայաստանի իշխանություններին' Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության պատրաստակամության համար' ընդգծելով, որ դա կնպաստի Դաշինքի ուժերի հետ ՀՀ զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը, ինչպես նաև հարավկովկասյան երկրներում միջազգային անվտանգության և կայունության հարցերում համանման մոտեցումների ձևավորմանը:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանն ուղղված ջանքերը' եզրահանգելով, որ դրանք անկասկած նպաստելու են ամբողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին' պրն. Սիմոնոսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում' բացառելով ուժի կիրառումը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական համակարգի բարեփոխման, Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների ինստիտուտի ներդրման, ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի մշակման գործում գործընկեր երկրների ներգրավման, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի»' ՀՀ պաշտպանության նախարարությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։