Լրահոս

07.11.2009 10:01

Գրիգոլ Տաբատաձե. «Մենք ցանկանում ենք, որ այդ բանակցություններն ավարտվեն անցակետի բացումով»

Գրիգոլ Տաբատաձե. «Մենք ցանկանում ենք, որ այդ  բանակցություններն ավարտվեն  անցակետի բացումով»

«Коммерсант» պարբերականը տեղեկացրել էր, որ Մոսկվան և Թբիլիսին փակ ռեժիմով վարում են տեխնիկական բանակցություններ, և նախորդ շաբաթ Երևանում «Վերին Լարս» անցակետի բացման շուրջ անց են կացվել փակ բանակցություններ։ Հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին՝ պարբերականը նաև տեղեկացրել է, որ անցակետի աշխատանքների վերականգման գրեթե բոլոր հարցերը համաձայնեցված են։ Այս հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար «7օր»-ը կապ է հաստատել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ։

Նա նշել է, որ եռակողմ բանակցություններ չեն եղել։

-Մենք  մի քանի անգամ նշել ենք, որ պատրաստ ենք բացել «Վերին Լարս» անցակետը, որպեսզի օգնենք մեր  բարեկամներին, առաջին հերթին՝ Հայաստանին։ Բանակցությունները վրացական կողմը վարում է Հայաստանի հետ, իսկ Հայաստանն իր հերթին ռուսական կողմի հետ, այսինքն՝ ուղիղ բանակցություններ մենք չենք տանելու։

Այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվեն այս բանակցությունները, նա պատասխանել է, որ իրենք ցանկանում են, որ այդ  բանակցություններն ավարտվեն  անցակետի բացումով։

-Իսկ թե ինչպես կավարտվեն, դա արդեն միայն մեզնից չի կախված,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։