Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս նախազգուշացրել է, որ ֆինասատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը խիստ անհամարժեք են առկա բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար։ Արված բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու հետևանքը եղավ այն, որ անգամ արտաքին աշխարհից ներգրավելով աննախադեպ՝ 1.5 մլրդ դոլարի վարկ, տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր և աշխարհի գրեթե բոլոր երկրներին։ Իշխանության կողմից, այսպես կոչված, կանխարգելիչ տնտեսական միջոցառումները փաստորեն ուղղված են ոչ թե պետության եւ սեփական քաղաքացիների շահերի պաշտպանությանը և առկա խնդիրների լուծմանը, այլ իշխանական կոռումպացված համակարգի սնուցման, ամրապնդմանն ու պահպանմանը:
Կառավարությունը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները եւ որևէ լուրջ խնդիր լուծելու անկարողությունը, օրենքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բյուջեի մասին Ազգային ժողովի ընդունված օրենքը՝ ըստ էության հետին թվով իրականացվեց բյուջեի ստվերային սեկվեստր: Նման պայմաններում մշակվեց և Ազգային ժողով ներկայացվեց գալիք, 2010թ. Պետական բյուջեի նախագիծը, որում անտեսված են մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները և մարտահրավերները։ Այսպես.
- Ընթացիկ տարվա ծրագրի համեմատ նախատեսվում է եկամուտների ծավալի շուրջ 25 տոկոս նավազեցում, այն դեպքում, երբ իշխանությունների կողմից հաջորդ տարվա համար կանխատեսվում է տնտեսական աճ։
- 2009-ի համեմատ լուրջ կրճատումներ են արված կրթության (շուրջ 25 %) և պաշտպանության ոլորտներում՝ (ավելի քան 22 %), այն դեպքում, երբ գրեթե անփոփոխ են թողնված պետական ապարատի պահպանման ծախսերը:
- Հարկեր - համախառն ներքին արդյունք հարաբերակցության մեջ ծրագրված է հարկերի խիստ ցածր և նվազող մակարդակ, ինչը ըստ էության նշանակում է, որ իշխանությունները չեն պայքարելու ստվերի ու կոռուպցիայի դեմ։
- Նախատեսվում է բյուջեի հսկայական պակասորդ՝ ՀՆԱ-ի 6.5% չափով։
Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է, որ այս բյուջեն որեւէ իշխանության համար սեփական սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ բյուջե է։
Գիտակցելով, որ տնտեսական անկման և ֆինանսական ճգնաժամի խորացումը, այն կանխելուն ուղղված ոչ համարժեք քայլերը հղի են ընդհուպ հումանիտար աղետի սպառնալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հերթական անգամ իր պարտքն է համարում ներկայացնել այն սկզբունքներն ու միջոցառումները, որոնց գործադրմամբ միայն հնարավոր է մեղմել առկա ծանր եւ սպասվող վատթար կացությունը.
.2010թ. Պետական բյուջեի հիմքում պետք է դրվեն հատուկ հակաճգնաժամային հնգամյա տնտեսական ու սոցիալական և ֆինանսական ծրագրավորման սկզբունքները: Վերոհիշյալ ծրագրի առանցքը պետք է կազմեն հակաճգնաժամային իրատեսական միջոցառումները, այլ ոչ հեքիաթային ու վերացական խոստումներն ու դատողությունները։
.Հնգամյա այդ ժամանակահատվածում եկամուտների հավաքագրման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել, հասցնելով հարկեր -ՀՆԱ հարաբերակցությունը 22% մակարդակի։
.Ընդունել Հարկային ու մաքսային բարեփոխումների ցանկն ու համապատասխան փաստաթղթերը, ինչը պետք է ուղղված լինի պրոգրեսիվ հարկման սկզբունքի կիրառմանը՝ հարկային բեռի տեղափոխմանը սպառողից դեպի եկամուտ ստացողը, ցածր եկամուտ ստացողներից դեպի բարձր եկամուտ ստացողը, դեպի հասարակության ունևոր հատվածը;
.Մշակել համակարգային փոփոխությունների փաթեթ, որը պետք է ներառի հակակոռուպցիոն և հակամենաշնորհային միջոցառումների իրական ծրագիր, սահմանելով ՀՀ-ում արդար մրցակցային տնտեսական մթնոլորտ։
.Խրախուսել ոչ թէ էլիտար բնակարանաշինարարության, այլ մատչելի սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերը, այդ թվում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքների համար;
.Պետք է կազմել գործազրկության կրճատմանն ուղղված հատուկ ծրագիր, մասնավորապես՝ միջգյուղական, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման, գյուղական համայնքներում տարաբնույթ ենթակառուցվածքային ու համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումներ և դրանց բյուջետային ֆինանսավորման նախատեսում;
.Արտասահմանից ստացված վարկերն առավելապես ուղղել պահանջարկի, այլ ոչ թե առաջարկի ընդլայնմանը, դադարեցնել, այսպես կոչված, □էլիտար□ կառուցապատողների վարկավորումը (երաշխիքների տրամադրումը) եւ այլն։
Կոնգրեսն ունի տնտասական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների իր ծրագիրը։ Մի քանի տասնյակ օրենքների, որոշումների ընդունումով եւ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի երկիրը վերադարձնել զարգացման ուղի։ Առաջիկայում Հայ Ազգային Կոնգրեսը կներկայացնի այդ ծրագիրը։
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ