Լրահոս

06.11.2009 18:21


Բողոքի ակցիա Գյումրում

Բողոքի ակցիա Գյումրում

Գյումրի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա, որին մասնակցել  են «Ժառանգության» խմբակցության մի քնաի պատգամավորներ եւ Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները: Բողոքի ակցիան ուղղված էր հայ-թուրքական արձանագրություների եւ ՀՀ իշխանություների զիջողական քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցների պարզել էին Արցախի եւ Արեւմտյան Հայստանի քարտեզները, ինպես նաեւ՝ «Արցախի անկախությունը սակարկելի չէ», «Թալիաթ, Էնվեր, Ջեմալ» գրությամբ պաստառներ: Բողոքի ակցիային միացել էին մի քանի տասնյակ գյումրեցիներ, որոնք ևս բողոքում էին հայ-թուրքական արձանագրություների դեմ:

Ակցիայի կազմակերպիչներից Զարուհի Փոստանջյանը նշել է,-«Պետական քարոզչական մեքենան, չի ներկայացնում ժողովրդի կարծիքն ու շահը: Նրանք ասում են, որ բացվելու են սահմանները եւ ապրանքների գները նվազելու են: Սակայն սահամնը մենք չենք փակել, այն փակել է Թուրքիան եւ սահմանը փակվել է հենց Լեռանային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված եւ իրենք էլ պարտավոր են բացել այս փաստացի գոյություն ունեցող սահմանը առանց որեւիցե նախապայմանի: Իսկ այսօր մեր առաջ դրել են նախապայմաններ, որը ապագայում բերելու է մեր պետականության կորստին»:

Կարճատեւ ակցիայից հետո մասնակիցները հայրենասիրական երգեր երգելով երթի են դուրս եկել Գյումրիի կենտրոնական փողոցներով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը